ՄԵՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ
Փորձառու աշխատակազմ
Մեր անձնակազմը բաղկացած է փորձառու և պատասխանատու մասնագետներից, ովքեր իրենց աշխատանքում առաջնորդվում են ժամանակակից կրթական մոտեցումներով և աջակցող միջավայր ստեղծելու սկզբունքով։ Նրանց համատեղ աշխատանքի շնորհիվ դպրոցում ձևավորվում է կազմակերպված, անվտանգ և արդյունավետ կրթական մթնոլորտ։
Արտակ Մարտիրոսյան
տնօրեն
Արտակ Մանուկի Մարտիրոսյանը ծնվել է 1981 թվականի մայիսի 18-ին՝ Գյումրի քաղաքում։ Ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի պատմության բաժինը՝ ստանալով մանկավարժության մագիստրոսի որակավորում։ 2004–2014 թվականներին աշխատել է որպես պատմության ուսուցիչ «Գյումրու թիվ 12 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում՝ նախկին «Գյումրու թիվ 4 հատուկ դպրոցում»։ 2012–2019 թվականներին զբաղեցրել է «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի պաշտոնը։ 2019–2025 թվականներին եղել է նույն դպրոցի տնօրենի պաշտոնակատար, իսկ 2025 թվականից զբաղեցնում է «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը։
Գևորգ Մարտինի Կարապետյանը ծնվել է 1977 թվականին՝ Լենինական քաղաքում։ Ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Նախնական զինվորական պատրաստություն և ֆիզիկական դաստիարակություն» բաժինը։ Աշխատել է որպես ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ, զինղեկ և դպրոցի տնօրեն։ 2024 թվականի մարտից աշխատում է «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես վարչատնտեսական մասի համակարգող։
Գևորգ Կարապետյան
Վարչատնտեսական մասի համակարգող
Նաիրա Ալբերտի Վարդանյանն ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բնագիտաաշխարհագրական ֆակուլտետի «Կենսաքիմիա» բաժինը՝ ստանալով կենսաբանության և քիմիայի ուսուցչի որակավորում։ 2004 թվականից աշխատում է «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում։ Երկար տարիներ դասավանդել է կենսաբանություն և քիմիա, իսկ 2019 թվականից զբաղեցնում է տնօրենի տեղակալի պաշտոնը։
Նաիրա Վարդանյան
Տնօրենի տեղակալ
Շուշանիկ Էդվարդի Իսահակյանն ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով հայոց լեզվի և գրականության մանկավարժության մագիստրոսի որակավորում։ 2015 թվականից աշխատում է Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցչուհի, ապա՝ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ։ 2025 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողի պաշտոնը։
Շուշանիկ Իսահակյան
ԿԱԴԱՀ
Կամավոր ատեստավորված
Սոնա Լյովայի Հակոբյանն ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Նախնական զինվորական պատրաստություն և ֆիզիկական դաստիարակություն» բաժինը՝ ստանալով մանկավարժության մագիստրոսի որակավորում։ 2008 թվականից աշխատում է «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես զինղեկ։
Սոնա Հակոբյան
Զինղեկ
Լիաննա Կոլյայի Ավագյանն ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժինը՝ ստանալով մանկավարժության մագիստրոսի որակավորում։ 2012 թվականից աշխատում է «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։
Լիաննա Ավագյան
Հայոց լեզու և գրականություն
Արմինե Հմայակի Փուրթոյանն ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի «Տեխնոլոգիա և ձեռնարկչություն» բաժինը՝ ստանալով տեխնոլոգիա առարկայի ուսուցչի որակավորում։ 2016 թվականից աշխատում է «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես տեխնոլոգիայի և կերպարվեստի ուսուցչուհի։
Արմինե Փուրթոյան
Տեխնոլոգիա և կերպարվեստ
Գրիգոր Լևոնի Հարությունյանն ավարտել է Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բաժինը՝ ստանալով բակալավրի աստիճան։ 2024 թվականից աշխատում է «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ։
Գրիգոր Հարությունյան
Ֆիզկուլտուրա
Լիլիթ Անդրանիկի Գրիգորյանն ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի «Մաթեմատիկա» բաժինը՝ ստանալով մանկավարժության մագիստրոսի որակավորում։ 2012 թվականից աշխատում է «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի։
Լիլիթ Գրիգորյան
Մաթեմատիկա
Անուշ Վալերիկի Ղուկասյանն ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի «Ֆրանսերեն» բաժինը՝ ստանալով ֆրանսերենի ուսուցչի որակավորում։ 1997 թվականից աշխատում է «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես ֆրանսերենի ուսուցչուհի։
Անուշ Ղուկասյան
Ֆրանսերեն
Ուսուցիչներ
Լիլիթ Հենրիկի Մանուկյանն ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի «Ֆիզիկա» բաժինը՝ ֆիզիկա և լրացուցիչ՝ ինֆորմատիկա մասնագիտացմամբ։ 1997 թվականից աշխատում է «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես ֆիզիկայի ուսուցչուհի։
Լիլիթ Մանուկյան
Ֆիզիկա
Լիլիթ Ֆրունզիկի Արտոյանն ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ուսումնարանի, ապա՝ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժինը՝ ստանալով մանկավարժության մագիստրոսի որակավորում։ 1999 թվականից աշխատում է որպես դասվար, իսկ 2022 թվականից՝ «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում։
Լիլիթ Արտոյան
Անգլերեն
Լաուրա Արտուշի Հովհաննիսյանն ավարտել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա» բաժինը՝ ստանալով տարրական դասարանների ուսուցչի որակավորում։ 1988 թվականից աշխատում է կրթության ոլորտում, իսկ 1991 թվականից՝ «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես դասվար։
Լաուրա Հովհաննիսյան
Դասվար
Գոհար Սերգեյի Հարությունյանն ավարտել է Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» բաժինը՝ ստանալով ռուսաց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում։ 1993 թվականից աշխատում է կրթության ոլորտում, իսկ 2009 թվականից՝ «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի։
Գոհարիկ Հարությունյան
Ռուսաց լեզու և գրականություն
Աստղիկ Սենոյի Խաչատրյանն ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի «Պատմություն» բաժինը։ 2004 թվականից աշխատում է «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես պատմության ուսուցչուհի։
Աստղիկ Խաչատրյան
Պատմություն
Քրիստինա Սարգսի Գրիգորյանն ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի «Պատմություն և իրավունքի հիմունքներ» բաժինը՝ ստանալով պատմության և իրավունքի ուսուցչի որակավորում։ 2013 թվականից աշխատում է «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես պատմության և հասարակագիտության ուսուցչուհի։
Քրիստինա Գրիգորյան
Պատմություն և հասարակագիտություն
Լիլիթ Սերգեյի Էլբակյանն ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի «Անգլերեն լեզու» բաժինը։ 2007 թվականից աշխատում է կրթության ոլորտում։ 2016–2018 թվականներին «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում աշխատել է որպես հատուկ մանկավարժ, իսկ 2019 թվականից՝ որպես անգլերենի ուսուցչուհի։
Լիլիթ Էլբակյան
Անգլերեն
Ելենա Լևոնի Աբրահամյանն ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժինը, ինչպես նաև ստացել է նախադպրոցական կրթության մասնագիտացում։ Աշխատել է որպես դաստիարակ, հայոց լեզվի և գրականության դասախոս, փոխտնօրեն և կրթության ոլորտի ավագ մասնագետ։ 2024 թվականից աշխատում է «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։
Ելենա Աբրահամյան
Հայոց լեզու և գրականություն
Կարինե Էդվարդի Թովմասյանն ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի «Մաթեմատիկա» բաժինը՝ ստանալով մանկավարժության մագիստրոսի որակավորում։ 2021 թվականից աշխատում է որպես մաթեմատիկայի ուսուցչուհի, իսկ 2023 թվականից՝ «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում։
Կարինե Թովմասյան
Մաթեմատիկա
Արփինե Սամվելի Գինոսյանն ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Քիմիա» բաժինը՝ ստանալով մանկավարժության բակալավրի, այնուհետև «Կենսաբանություն» բաժինը՝ մանկավարժության մագիստրոսի որակավորում։ 2019 թվականից աշխատում է «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես քիմիայի ուսուցչուհի և կենսաբանության լաբորանտ։
Արփինե Գինոսյան
Կենսաբանության լաբորանտ
Հեղինե Ռուբենի Գևորգյանն ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Ռուսաց լեզու և գրականություն» բաժինը՝ ստանալով ռուսաց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում։ 2012 թվականից աշխատում է կրթության ոլորտում, իսկ 2015 թվականից՝ «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի։
Հեղինե Գևորգյան
Ռուսաց լեզու և գրականություն
Հեղինե Հովհաննեսի Ղևոնդյանն ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Տեխնոլոգիա և ձեռնարկչություն» բաժինը՝ ինֆորմատիկա լրացուցիչ մասնագիտացմամբ։ 2012 թվականից աշխատում է «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, իսկ 2023 թվականից՝ որպես էլեկտրոնային կառավարման դասավանդման և ապահովման մասնագետ։
Հեղինե Ղևոնդյան
Էլեկտրոնային կառավարման դասավանդման և ապահովման մասնագետ
Գեղեցիկ Էդվարդի Մաղաքյանն ավարտել է Շիրակի պետական համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի «Աշխարհագրություն» բաժինը՝ ստանալով մանկավարժության բակալավրի որակավորում։ 2021 թվականից աշխատում է «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես աշխարհագրության և բնության ուսուցչուհի։
Գեղեցիկ Մաղաքյան
Աշխարհագրություն
Լիանա Անդրանիկի Հարությունյանն ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի «Ֆրանսերեն» բաժինը՝ ստանալով ֆրանսերենի ուսուցչի որակավորում։ 2023 թվականից աշխատում է «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես ֆրանսերենի ուսուցչուհի։
Լիաննա Հարությունյան
Ֆրանսերեն
Լուսինե Զոհրաբի Միքայելյանն ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բնագիտաաշխարհագրական ֆակուլտետի «Կենսաբանություն» բաժինը՝ ստանալով մանկավարժության մագիստրոսի որակավորում։ 2021 թվականից աշխատում է «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես կենսաբանության ուսուցչուհի։
Լուսինե Միքայելյան
Կենսաբանություն
Արտյոմ Գառնիկի Սուքիասյանն ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» բաժինը՝ ստանալով բակալավրի աստիճան։ 2014 թվականից աշխատում է «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ։
Արտյոմ Սուքիասյան
Ֆիզկուլտուրա
Անժելա Սերյոժայի Քյափանակցյանն ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժինը, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ։ 1993 թվականից աշխատում է կրթության ոլորտում, իսկ 2007 թվականից՝ «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես դասվար։
Անժելա Քյափանակցյան
Դասվար
Էմիլյա Վարդանի Մարտիրոսյանն ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժինը՝ ստանալով տարրական դասարանների ուսուցչի որակավորում։ 2008 թվականից աշխատում է «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես դասվար։
Էմիլյա Մարտիրոսյան
Դասվար
Իրինա Կարուշի Մելքոնյանն ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի լրագրության բաժինը, ինչպես նաև ստացել է մանկավարժության բակալավրի աստիճան և ուսուցչի որակավորում։ 2006 թվականից աշխատում է կրթության ոլորտում, իսկ 2012 թվականից՝ «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես դասվար։
Իրինա Մելքոնյան
Դասվար
Ռոզա Վահանի Կարապետյանն ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժինը՝ ստանալով մանկավարժության բակալավրի աստիճան։ 2017 թվականից աշխատում է «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես դասվար։
Ռոզա Կարապետյան
Դասվար
Սուսաննա Գագիկի Փարվանյանն ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժինը՝ ստանալով մանկավարժության մագիստրոսի որակավորում։ 2011 թվականից աշխատում է «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես դասվար։
Սուսաննա Փարվանյան
Դասվար
Օլգա Եղիշյան
Դասվար
Էմմա Սամվելի Նիկոլյանն ավարտել է Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանը, ապա՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի «Ժողովրդական երգեցողություն» բաժինը։ 2017 թվականից աշխատում է Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում՝ որպես երաժշտության ուսուցչուհի։
Էմմա Նիկոլյան
Երաժշտություն
Լիլիթ Բագրատի Բաղդասարյանն ավարտել է Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը, ապա՝ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Քիմիա-կենսաբանություն» բաժինը։ 1983–2000 թվականներին աշխատել է որպես ավագ ինժեներ, 1994 թվականից՝ Գյումրու թիվ 23 հիմնական դպրոցում որպես քիմիայի ուսուցչուհի։ 2024 թվականից աշխատում է Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում՝ որպես քիմիայի լաբորանտ։
Լիլիթ Բաղդասարյան
Քիմիա
Մանիկ Գրիշայի Ստեփանյանն ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի «Մաթեմատիկա և ֆիզիկա» բաժինը՝ ստանալով մաթեմատիկայի ուսուցչի որակավորում։ 2015 թվականից աշխատում է Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում՝ որպես ֆիզիկայի լաբորանտ։
Մանիկ Ստեփանյան
Ֆիզիկայի լաբորանտ
Արմինե Գագիկի Իգիթյանն ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի «Տեխնոլոգիա և ձեռնարկչություն» բաժինը։ 2003–2017 թվականներին աշխատել է Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում՝ որպես տեխնոլոգիայի և կերպարվեստի ուսուցչուհի։ 2019 թվականից նույն դպրոցում աշխատում է որպես տեխնոլոգիայի ուսուցչուհի։
Արմինե Իգիթյան
Տեխնոլոգիա
Վերգուշ Սմբատի Ավետիսյանն ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռազմական ամբիոնի «Նախնական զինվորական պատրաստություն և ֆիզիկական կուլտուրա» բաժինը՝ ստանալով մանկավարժության մագիստրոսի որակավորում և լեյտենանտի կոչում։ 2021 թվականից աշխատում է Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում՝ որպես գրադարանավար։
Վերգուշ Ավետիսյան
Գրադարանավար
Լիլիթ Ավետիսի Նուրիջանյանն ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժինը՝ ստանալով բակալավրի որակավորում, ապա՝ մանկավարժության ֆակուլտետի «Հոգեբանություն» բաժինը՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ 2016 թվականից աշխատում է Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում՝ որպես հոգեբան։
Լիլիթ Նուրիջանյան
Հոգեբան
Անահիտ Աշոտի Հովսեփյանն ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» բաժինը՝ ստանալով մանկավարժության բակալավրի որակավորում, ապա՝ նույն ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի «Հոգեբանություն» բաժինը։ 2016 թվականից աշխատում է Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում՝ որպես հոգեբան։
Անահիտ Հովսեփյան
Հոգեբան
Անի Ռազմիկի Ներսիսյանն ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Կենսաբանություն» բաժինը՝ ստանալով բակալավրի աստիճան, ապա՝ Շիրակի պետական համալսարանի «Հոգեբանություն» և «Սոցիալական աշխատանք» բաժինները՝ ստանալով մագիստրոսի որակավորումներ։ 2021 թվականին աշխատել է Այգաբացի միջնակարգ դպրոցում՝ որպես հոգեբան։ Նույն թվականից աշխատում է Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցչի օգնական։
Անի Ներսիսյան
Ուսուցչի օգնական
Գայանե Հակոբի Մաթևոսյանն ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժինը՝ ստանալով մանկավարժության բակալավրի աստիճան։ 2022 թվականից աշխատում է Գյումրու MELA ART STUDIO կենտրոնում՝ որպես նկարչության և տիկնիկագործության ուսուցչուհի։ 2024–2026 թվականներին աշխատել է Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցչի օգնական։
Գայանե Մաթևոսյան
Ուսուցչի օգնական
Մարինե Ռաֆայելի Մկրտչյանն ավարտել է Գյումրու պետական ճարտարագիտական քոլեջը՝ ստանալով իրավաբանի որակավորում, ապա՝ Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Սոցիալական աշխատանք» բաժինը՝ ստանալով բակալավրի աստիճան։ 2010–2019 թվականներին աշխատել է որպես դաստիարակ Գյումրու թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում։ 2019–2026 թվականներին աշխատել է Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցչի օգնական։
Մարինե Մկրտչյան
Ուսուցչի օգնական
Մերի Սարոյի Մարտիրոսյանն ավարտել է Շիրակի պետական համալսարանի հենակետային ավագ դպրոցը, ապա՝ նույն համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի «Կենսաբանություն» բաժինը՝ ստանալով մանկավարժության բակալավրի աստիճան։ 2022 թվականի մայիսի 18-ից աշխատում է Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցչի օգնական։
Մերի Մարտիրոսյան
Ուսուցչի օգնական
Լիլիթ Անդրանիկի Կարապետյանն ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի «Ֆրանսերեն լեզու» բաժինը։ 2013–2016 թվականներին աշխատել է Փոքր Քեթիի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆրանսերենի ուսուցչուհի։ 2016–2019 թվականներին Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում աշխատել է որպես հատուկ մանկավարժ, իսկ 2019 թվականից՝ որպես ուսուցչի օգնական։
Լիլիթ Կարապետյան
Ուսուցչի օգնական
Տաթևիկ Աշոտիկի Համբոյանն ավարտել է Գյումրու պետական մանկավարժական քոլեջը՝ ստանալով տարրական դասարանների ուսուցչի որակավորում, ապա՝ Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի քոլեջը՝ ստանալով նախադպրոցական հաստատության դաստիարակի որակավորում։ 2015 թվականից աշխատում է Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում՝ որպես նախակրթարանի դաստիարակ։
Տաթև Համբոյան
Նախակրթարանի դաստիարակ
Անահիտ Կոլյայի Ավագյանն ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանը՝ «Մանկավարժություն և հոգեբանություն» (նախադպրոցական) մասնագիտությամբ։ 2021 թվականից աշխատում է Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում՝ որպես դաստիարակի օգնական։
Անահիտ Ավագյան
Դաստիարակի օգնական
Լուսինե Համբարձումի Մուրադյանն ավարտել է Գյումրու Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի «Ֆրանսերեն լեզու» բաժինը։ 2001–2008 թվականներին աշխատել է Գյումրու թիվ 19 դպրոցում՝ որպես ֆրանսերենի ուսուցչուհի, 2009–2012 թվականներին՝ գործավար։ 2018–2019 թվականներին աշխատել է նույն դպրոցում՝ որպես կոորդինատոր, իսկ 2019 թվականից զբաղեցնում է գործավարի պաշտոնը։
Լուսինե Մուրադյան
Գործավար
Նազելի Վոլոդյայի Մարտիրոսյանն ավարտել է Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի «Կենսաբանություն» բաժինը՝ ստանալով մանկավարժության մագիստրոսի որակավորում։ 2019–2020 թվականներին աշխատել է Այգաբացի և Արևիկի միջնակարգ դպրոցներում՝ որպես կենսաբանության և քիմիայի փոխարինող ուսուցչուհի։ 2021–2023 թվականներին Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում աշխատել է որպես համակարգչային օպերատոր, իսկ 2023 թվականի սեպտեմբերից՝ որպես գործավար։
Նազելի Մարտիրոսյան
Գործավար
Նունե Կարենի Ասատրյանն ավարտել է Շիրակի պետական համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի աշխարհագրության և սերվիսի ամբիոնի «Աշխարհագրություն» բաժինը՝ ստանալով բակալավրի աստիճան։ 2025 թվականից աշխատում է Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում՝ որպես աշխարհագրության ուսուցչուհի։
Նունե Ասատրյան
Աշխարհագրություն
Մեր մասին
‹Գյումրու N19 հիմնական դպրոց›› ՊՈԱԿ-ը երկար տարիներ ապահովում է որակյալ կրթություն՝ միավորելով ավանդույթը և նորարարությունը երեխայի համակողմանի զարգացման համար:
Աշխատանքային ժամեր
- Երկ - Ուրբ:
- Շաբաթ:
- Կիրակի:
- 08:30 - 17:00
- Ոչ աշխատանքային
- Ոչ աշխատանքային
Բարի գալուստ ‹Գյումրու N19 հիմնական դպրոց›› ՊՈԱԿ
Հեղինակային իրավունք © 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են։

